Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Լսողական խանգարումների վաղ ախտորոշում

Մանկական հասակում լսողական խանգարումների վաղ և ճշգրիտ հայտնաբերումը անհրաժեշտ նախա­պայման է հանդիսանում համապատասխան թերա­պևտիկ բուժման և վերականգնողական միջոցա­ռումներ իրականացնելու համար: Երեխայի լսողու­թյան և խոսքի զարգացման համար անհրա­ժեշտու­թյուն է առաջանում լսողական ուղու ձևավորման զգացողական փուլում ախտորոշել լսողական խանգարումները և համապատասղան բուժում իրականացնել:

 

Ինչպես հայտնի է, մինչև 3 տարեկանը ավարտվում է լսողական ուղու ձևավորման զգացողական փուլը և խոսքի զարգացումը ու լսողական համակարգի կենտրոնական հատվածը կորցնում է իր նեյրոնալ ճկունությունը:

 

Վաղ մանկական հասակում կարող է հանդիպել լսողական օրգանների բոլոր հատվածների (և պերիֆերիկ, և կենտրոնական) ախտահարումներ:


Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ հիվանդությունների բաժնում 1992 թվականից իրականացվում է լսողական հե­տազոտություններ: Մեր կողմից որպես օպտիմալ տարիք վաղ, ճշգրիտ և վերջնական ախտորոշման համար ընդունվում է 6-7 ամսական հասակը, քանի որ մինչ այդ յուրաքանչյուր երեխա հետազոտված կլինի նորածնային սկրինինգի երկու էտապներում, որը սկսվել է 2008 թվականից և շարունակական բնույթ է կրելու:


Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ հիվանդությունների բաժնում հետազոտվել են 66 երեխա, որոնց հասակը եղել է 1 օրականից մինչև 2 տարեկանը: Հետազոտությունները կատարվել են հետևյալ եղանակներով`


Սուբյեկտիվ.


  1. ռեֆլեքսաուդիոմետրիա` նորածնային հասակից սկսած,
  2. պահվածքային աուդիոմետրիա` 3-4 ամսական հասակից սկսած,

 

Օբյեկտիվ.


  1. օտոակուստիկ էմիսիայի գրանցում,
  2. կարճ լատենտային լսողական հարուցված պոտեն­ցիալ­ների գրանցում,
  3. տիմպանոմետրիա,
  4. ակուստիկ ռեֆլեքսի գրանցում:

 

Հետազոտված 66 երեխաներից նորմալ լսողություն է գրանցվել 27-ի մոտ, 15-ի մոտ հայտնաբերվել է II-III աստիճանի սենսոնևրալ ծանրալսություն, 10 երեխայի մոտ ախտորոշվել է IV աստիճանի սենսոնևրալ ծանրալսություն, 13 երեխայի մոտ` կոնդուկտիվ ծան­րա­լսություն, 2 երեխայի մոտ` աուդիտոր նեյրո­պաթիա, 1 երեխայի մոտ` լսողական ուղու կենտ­րո­նա­կան ախտահարում:


Անհրաժեշտ է նշել նաև, թե որ տարիքում է հնարա­վոր կատարել վերջնական ախտորոշումը: Մինչև 6 ամսական հասակը հետազոտված երեխաներին կատարվել է նաև հետազոտոթյուն 6-7 ամսական հասակում: Առկա է նախնական և վերջնական ախտո­րո­շումների միջև մոտ 20 % չափով տարբերություն, 7 երեխաների մոտ մինչև 6 ամսական հասակը օտոակուստիկ էմիսիա չի գրանցվել, տիմպանո­գրամ­ման եղել է B տիպի, ակուստիկ ռեֆլեքս չի գրանցվել և ախտորոշումը վերջնական չի եղել, իսկ 7 ամսա­կանում` էմիսիան գրանցվել է, տիմպանոգրամման` A տիպի և նրանց մոտ ախտորոշվել է նորմալ լսողություն: Վերոհիշյալ արդյունքները հավանաբար պայմա­նավորված են եղել թմբկախորշում լորձա­թաղանթի գերաճի առկայությամբ:


Այսպիսով, ՀՀ-ում նորածնային սկրինինգի համա­կար­գի ներդրումը և կատարված հետազոտությունների արդյունքները հնարավորություն կընձեռեն երեխա­ների լսողական խանգարումների վերջնական ճշգրիտ ախտորոշումը մոտ ապագայում իրականացնել արդեն 6-7 ամսական հասակում:


Հեղինակ. Գ.Հ. Սարգսյան, Ա.Կ. Շուքուրյան, Երևանի Պետական Բժշկական Համալսարան Էրեբունի ԲԿ Քիթ-կոկորդ-ականջի հիվանդություն­ների բաժանմունք
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 61-62
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատային լաթով. armeniamedicalcenter.am
Քթի ծայրային արատի վերականգնում պարամեդիալ ճակատային լաթով. armeniamedicalcenter.am

Մարդկության պատմության ամբողջ ընթացքում, արտաքին տեսքի պատկերացումների մեջ, քիթը զբաղեցնում է, կարելի է ասել, առաջտար տեղ: Այդ պատճառով ամենահեշտ միջոցը այլանդակել մարդու տեսքը` նրան քթից զրկելն է...

Օդոնտոգեն հայմորիտով հիվանդների դիմելիության դինամիկան, առաջնային ախտորոշման առանձնահատկությունները և բուժման տակտիկան

Բանալի բառեր. վերծնոտային ծոցի բորբոքում, հայմորիտ

 

Վերծնոտային սինուսի օդոնտոգեն բորբոքումների հաճախականության մասին կարծիքները միանշանակ չեն [1]։ Օդոնտոգեն վերծնոտային սինուսները կազմում են ստոմատոլոգիական բոլոր հիվանդությունների ընդհանուր թվի 3-ից 7%-ը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52)
Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշ

Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը (ՔՕԱՀՀ) մի վիճակ է, որը բնորոշվում է քնի ընթացքում, շնչառական ուժերի պահպանման ֆոնի վրա առաջացող, վերին շնչուղիների տարբեր աստիճանի...

Սրտանոթաբանություն Նյարդաբանություն Նեֆրոլոգիա Թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50)
Թաքնված ընթացք ունեցող ռինոսինուսիտների ախտորոշման հրատապ խնդիրները

Քթի հարակից խոռոչների բորբոքային հիվան­դությունների վիրահատական մեթոդների կատարելա­գործումը և նրանց կանխարգելումը ժամանակակից ռինոլոգիայի հրատապ խնդիրներից է: Օրգանիզմի ինչպես նաև վիրահատված հարքթային խոռոչների կրկնակի ինֆեկցումը պայմանավորված է ժամանա­կին չախտորոշված և չմաքրված, թաքնված ընթացքով էթմոիդիտներով և սֆենոիդիտներով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Նորածնային աուդիոլոգիական սկրինինգի անհրաժեշտությունը ՀՀ-ում

Ծանրալսության ախտորոշումը և բուժումը շարունակում է հանդիսանալ արդիական խնդիր օտո­րինոլարինգոլոգիայում:

Չնայած, օտովիրաբուժության հաջողությունների, ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների, լսողական սարքերի ներդրումների, լսողության խա­նգա­րումներով հիվանդները հանդիպում են բավա­կանին մեծ քանակւթյամբ` հատկապես մանկական տարիքի երեխաներ և դեռահասներ...

Մանկական հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Կոկորդի տարբեր պաթոլոգիաների բուժումը էնդոլարինգեալ միկրովիրաբուժության միջոցով

Օտոլարինգոլոգների պրակտիկ աշխատանք­նե­րում կոկորդի տարբեր պաթոլոգիաների ախտորոշման և բուժման մեթոդների կատարելագործման անհրա­ժեշտությունը կարևոր տեղ է գրավում: Հաճախ են հանդիպում հիվանդներ, որոնց մոտ խախտված է կենսական կարևոր ֆունկցիաները` շնչառական և ֆոնատորային: Բացի այդ, անատոմիական կառուց­վածքից ելնելով...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ